|
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ զայրացած հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերությունը սուտ տեղեկություններ է տալիս, ինչի պատճառով ինքը հրապարակում է իր խոստացած տեսահոլովակը դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղից. «Նստած Հ1 եմ նայում, ու մեկ էլ տեսնում եմ՝ ասում են, որ էդ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, խնդիրը միայն եղել է անփույթ շարված վիճակը:
Ես երեկ ասացի չէ՝ գոնե սսկվեք տեղներդ, զղջացեք, բայց էսօր կարում եք Հ1-ով ինտերվյու տաք, որ էդ վիճակը նորմալ էր: Հիմա հրապարակում եմ տեսանյութը ու տեսնեմ՝ առավոտը ինչ պատասխան եք տալու: Նկարել ենք մենք՝ ծնողներով, տեսել ենք մեր աչքերով: Ոչ մեկ չփորձի ասի՝ սուտ ա»: Տեսանյութը կարող եք դիտել նաև այս հղմամբ: |



