Սոցցանցերում տարածվում են արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների լուսանկարները, որոնց Ադրբեջանի ղեկավարությունն ապօրինաբար պահում է բանտերում։ Մասնավորապես տարածվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի լուսանկարները։ Նշենք, որ Բաքուն ապօրինի պահում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ |
Հրապարակվել են արցախցի պաշտոնյաների նկարներն ադրբեջանական բանտից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet