Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հայ գերիների հերթական խումբը։

Նշենք, որ վերադարձել է հինգ հայ գերի։
Նրանք են` Արթուր Ալոյանը, Արայիկ Գալստյանը, Հովհաննես Իսրայելյանը, Կարեն Մանուկյանը, Վահրամ Մովսեսյանը:
Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Գերիներին ուղեկցել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։


