Թարմացված․ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Պոդոլյակը հավաստիացրել է, որ Ուկրաինան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մասնակից չէ:
Թարմացված․ Մոսկվայի մարզի Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը, հայտնում է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության դեպքի առթիվ։ |
Թարմացված․ Ռուսաստանը հիմա պատերազմական վիճակում է։ Այս մասին «Аргументы и Факты»-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ինչի՞ մասին է խոսում նախագահը: Մենք ունենք դաշնության չորս նոր սուբյեկտ։ Եվ մեզ համար գլխավորն այն է, որ ապահովենք մարդկանց անվտանգությունն այդ սուբյեկտներում և ազատենք այդ սուբյեկտների տարածքը, որն այս պահին դե ֆակտո օկուպացված է Կիևի ռեժիմի կողմից։ Մենք պատերազմական վիճակում ենք։ Այո, դա սկսվեց որպես հատուկ ռազմական գործողություն, բայց այն ժամանակ, երբ այնտեղ հայտնվեց հավաքական Արևմուտքը և դարձավ մասնակից՝ Ուկրաինայի կողմից, մեզ համար դա դարձավ պատերազմ։ Ես դրանում համոզված եմ։ Եվ յուրաքանչյուրը պետք է դա հասկանա՝ իր ներքին մոբիլիզացիայի համար»,-ասել է Պեսկովը։ |
***
«ՌԻԱ Նովոստի»–ն հաղորդում է, որ կամուֆլյաժով երեք մարդիկ կրակ են բացել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» առևտրի կենտրոնում։
Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ այս պահին հայտնի է 12 զոհի և 35 վիրավորի մասին։ Նշվում է, որ շենքում հրդեհ է բռնկվել։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում