«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը, ինչպես ՍԴ նախագահի պաշտոնում, այնպես էլ շարքային դատավորի, ՍԴ միակ անդամն է, որ շարունակում է չստանալ ամենամսյա պարգևավճարը, թեև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դա չգրված օրենք դարձավ, և ամեն ամիս աշխատավարձի 30 տոկոսի չափով պարտադիր տրվում է պետական համակարգի աշխատակիցներին՝ որպես հավելավճար։ Թովմասյանի կարծիքով, դա անօրինական է։ Ի դեպ, փոխարենն իշխանության սրտի դատավոր Վահե Գրիգորյանը մեծ հաճույքով ստանում է և՛ աշխատավարձը, և՛ պարգևավճարը, և աշխատանքի գնում է, երբ ուզում, ինչքան ուզում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Հրայր Թովմասյանը ՍԴ միակ անդամն է, որ պարգևավճար չի ստանում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet