▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացում քրեորեն հետապնդելի արարք չեմ տեսնում. Էդմոն Մարուքյան

 

«Քրեորեն հետապնդելի արարք ես չեմ տեսնում։ Քրեորեն հետապնդելի արարք նշանակում է, որ պետք է հանցագործություն կատարած լինի, ես այդտեղ հանցագործությոն տարրեր չեմ տեսնում։ Կա քաղաքական պայմանավորվածություն, որն այս պարագայում անհնար է քրեորեն հետապնդելի դարձնել, որովհետու այդ պարագայում պետք է օրինակ՝ Գագիկ Հարությունյանը ցուցմունք տա եւ ասի, որ մի օր առավոտ 10։24 Սերժ Ազատի Սարգսյանն ինձ հրավիրեց իր աշխատասենյակ եւ ասաց Գագիկ Գարուշիչ գնա եւ վաղաժամ հրաժարական տուր եւ ես գնացի տվեցի այդ հրաժարականը, որից հետո նա պայմանավորվել էր, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ։

/filemanager/uploads/2019/08/week-4/edmon_maruqyan.jpg

Եթե նման ցուցմունք տա Գագիկ Հարությունյանը միգուցե, իսկ եթե դուք կարծում եք, որ նման ցուցմունք կարող է լինել, ապա կարծում եմ դա խելագարության կանխավարկածի շրջանակներում կարող եք դիտարկել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով  ՍԴ նախագահի շուրջ տեղի ունեցող գործողություններին:

Մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին