ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե ինչու են ծանուցագրեր ուղարկվել ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին:
«Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»։
Կարդացեք նաև՝ ԱԱԾ-ն բացում է փակագծերը․ Ինչու՞է Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցվել