▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում անդրադարձավ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին.

«ՀՀ սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան այսօր չունենք: ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Չենք կարող նայել, ասել՝ դե մի թեթև կեղծիք են արել ու դրա արդյունքում օկուպացվել է ՍԴ-ն մի խմբի կողմից: Ձեր կարծիքով մենք անտարբեր պետք է հետևե՞նք սրան»:

Հարցին՝ ի՞նչ եք անելու, ասաց.

«Ինչ որ պետք ա, էն էլ անելու ենք»:

Արձագանքելով Հրայր Թովմասյանի նախօրեի հայտարարությանը՝ Փաշինյանը նշեց.

«2018-ի մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հ. Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, որ ես եմ ՍԴ տեքստի հեղինակն ու կարող եմ պատմել խութերի մասին ու մենք իրար հետ կարող ենք ինչեր անել: Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացվածների հետ չեմ կարող համագործակցել»:

 

 

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին