Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան:
Այս մասին հայտնում է News.am-ը, ում հետ զրույցում հայտնել է Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը: Նրա պատմել է, որ Արթուրը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվար ամսին.
«Արթուրին տատն ու պապն էին խնամում, նրա ծնողներն ամուսնալուծված էին:Մայրը Մասիսի շրջանում էր ապրում, մենք նրանից տեղեկություն չունեինք ընդհանրապես, հայրն էլ ամուսնացած էր, արտասահմանում է ապրում: Ինքը միառժամանակ մոր մոտ է ապրել, հետո տատն ու պապը բերեցին իրենց մոտ: Հոր կողմից մի եղբայր ունի, իսկ մայրն ամուսնացած չի: Շատ հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր, թե ինչ է եղել, դեպքը ոնց է եղել, դեռ չգիտենք»,- ասել է գյուղապետը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Արցախում զոհ ու վիրավոր ունենք