▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ Անդրանիկի փողոցում. կա զոհ

Ապրիլի 10-ին, ժամը 20:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտակա ավտոտնակների մոտակայքում:

/filemanager/uploads/2020/04/week-2/Hrdeh_Andraniki_poxoc.jpg

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակներից մեկի նկուղային հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:23-ին:

Փրկարարները նկուղում հայտնաբերել են 73-ամյա Արամ Ա.-ի այրված դին և դուրս բերել: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 25 խմ) և աղբ:

Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին