▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհից ոչնչացել է Լոս-Անջելեսի հայկական դպրոցի շենքը

Ամբողջությամբ այրվել է Փասադենայի Սահակ-Մեսրոպ հայկական վարժարանը

Տեսանյութը՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից

Լոս Անջելես քաղաքում բռնկված խոշոր հրդեհից այրվել է նաև ԱՄՆ-ի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը: Վնասի չափը չի նշվում, սակայն «Արևելք»-ի ԱՄՆ-ի աղբյուրը տեղեկացնում է, որ դպրոցը գտնվում է Ալթադենայում՝ բլուրի վրա և շատ մոտ է եղել կրակին, ենթադրվում է, որ այն մեծապես վնասվել է:

«Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի մասնավոր դպրոց է, հիմնվել է 1980 թվականին, համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ և միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։

***

«Փասադենայում եմ, մեր տան շուրջ բոլորը կրակի մեջ է, աղոթեցեք, որ Տերը մեզ պահի իր շնորհի մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ամերիկահայ Հովհաննես Հալաջյանը:

ԱՄՆ-ում բռնկված անտառային հրդեհները հարյուրավոր տներ են մոխրացրել Լոս Անջելեսում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին