Բերման է ենթարկվել իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա բողոքի ակցիա էր իրականացնում ԱԺ-ի շենքի դիմաց՝ քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով։ Այնուհետև նրան են միացել մի շարք իրավապաշտպաններ՝ կրկին նույն պահանջով:

««Հրեշտակները» ինձ տանում են Արաբկիր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը:


