▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները. ով որքան միավոր ստացավ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն այսօր՝ հունվարի 15-ին,  փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

/filemanager/uploads/tv.jpg

 

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշեց, որ հանրապետական ծածկույթի համար հայտարարվել էր 6 սլոթ, իսկ մայրաքաղաքային ծածկույթի համար՝ 9 սլոթ: «Սական դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիրՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որի համաձայն ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական, եւս երկուսը՝ մայրաքաղաքային  ծածկույթի արտոնագիր, առանց լիցենզիայի: Դա նշանակում է, որ հանրապետական լսոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7»,-ասաց Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ հանրապետական լսոթերի համար հայտ էին ներկայացրել 12 ընկերություն, որից երեքը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթի համար, իսկ մնացած 9-ը նաեւ մայրաքաղաքային: Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթի համար ներկայացվել էր 4 հայտ: «Սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ ընկերությունները ներկայացրեցին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,-ասաց նա:

Ստորեւ ներկայացնում ենք վերջնական արդյունքում հանրապետական լսոթերի համար մրցույթին մասնակցած հեռուստաընկերությունների ստացած միավորները.

«Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր,

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն - 626 միավոր,

«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) – 657 միավոր,

«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ-ն – 663 միավոր,

«Արմենիա TV» ՓԲԸ-ն – 723 միավոր,

ATV ՍՊԸ-ն – 670 միավոր,

Freenews ՍՊԸ-ն – 531 միավոր,

«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) – 545 միավոր,

«Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) – 688 միավոր

«Շանթ» ՍՊԸ-ն – 680 միավոր:

Միայն Մայրաքաղաքային ծածկույթի համար հայտ ներկայացրած ընկերությունները ստացել են հետեւյալ միավորները.

«Դար 21» հեռուստաընկերությունը – 492 միավոր,

«ՄՈ TV մեդիահոլդինգ» ՓԲԸ-ն – 463 միավոր,

«Արփի մեդիա» ՍՊԸ-ն – 542 միավոր,

«Շանթ սպորտ» ՍՊԸ-ն – 216 միավոր:

Նիստի ավարտին Տիգրան Հակոբյանը նշեց. «Ամենաբարձր միավորներ ստացած ընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը: Այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ թվանշաններ են հավաքել, տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում, եթե դիմել էին մայրաքաղաքային սլոթերի համար»:

Ըստ այդմ, հանրապետական սփռման 5 սլոթերի համար առաջին առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են.

«Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն,  եւ «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն:

Ըստ այդմ, հանրապետական սփռման ալիքների շարքից դուրս մնացին «Շարք» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Մելտեքստ» ՍՊԸ-ն (Ա1+) եւ Freenews ՍՊԸ-ն:

«Մենք հիմա կգնանք եւ վերջնական որոշումը կձեւակերպենք, որը կհրապարակվի: Ես հույս հայտնեմ, որ բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք կստանան լիցենզիա, կստանան իրենց կարեւորագույն սոցիալական միսիան, կհեռարձակեն հանրային պահանջմունքների եւ հետաքրքրությունների բազմազանությունը, կհամապատասխանեն տեխնիկական եւ արտադրական բարձր ստանդարտներին, կօգտագործեն հեռուստատեսության ճանաչողական եւ գիտելիքներ տարածելու դերը: Սա ամենակարեւոր մաղթանքն է հանձնաժողովի կողմից»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին