▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրիսթեայի, հիսթերիայի և «մեծության» մասին

Եթե «ՀՀԿ մեծության» /Ի պատասխան Հովիկ Աբրահամյանի «դու մեծ մարդ ես, Գրիգորիչ» գնահատականի Գալուստ Սահակյանի բնորոշումն է իր մասին՝ «ես ոչ թե մեծ եմ, այլ մեծություն»/ խոսքերը թարգմանենք գալուստերենից, ապա ԵՄ դեսպանին ուղղված նրա պատասխանն է.

1. Տո քո ինչ գործ, այ եվրոպացի, թե մենք ուր ենք գնում:
2. Դու փոքր մարդ ես դա հարցնել-իմանալու համար/ականջդ կանչի տարիքի մասնագետ Հրանտ Թոխատյան/,
3. Ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, մենք գնում ենք, ուր գնում ենք:

 

Ստյոպա Սաֆարյան

 

Նշենք, որ tert.am-ին  ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղին չի համարում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի՝ ՀՀ իշխանություններին ներկայացված պահանջը, թե՝ հստակեցրեք՝ երկիրը հատկապես ո՞ր ոլորտներում է մտադիր համագործակցել Եվրամիության հետ։

Ilur.am-ի՝ Տրայան Հրիսթեան ասել էր. «Ցանկանում եմ նշել, որ չնայած մեր սպասումներին՝ առայժմ անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունները ո՞ր ուղղություններով են մտադիր մեզ հետ համագործակցել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին