▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրմշտոց չի եղել, ընկերներով բարձր խոսեցինք, ուրիշ ոչ մի բան. Հակոբ Սիմիդյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ խորհրդարանում գրանցված միջադեպը ոչ այլ ինչ է եղել, քան այն, որ գործընկերներով միմյանց հետ մի փոքր բարձր են խոսել:

«Ոչ մի բան տեղի չի ունեցել, հրմշտոց չի եղել, ընկերներով բարձր խոսեցինք՝ ուրիշ ոչ մի բան։ Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դարձավ, ոչ մի խնդիր չկա: Բարձր տոնով նիստերի դահլիճում էլ ենք խոսում, թեմա էլ չկա, աշխատանքային թեմա էր»,- նշեց պատգամավորը։

/filemanager/uploads/2019/11/week-2/Hakob_Simidyan.jpg

Հարցին՝ ովքե՞ր են իրար հետ բարձր տոնով խոսել, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց՝ խոսակցությունը եղել է իր և Վարդան Աթաբեկյանի միջև։ Նա միաժամանակ շեշտեց, որ իրենք հին ընկերներ են: Լրագրողները նույն հարցով զրուցեցին նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ են քննարկել խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ:

«Անձնական հարց ենք քննարկել: Մի՛ խառնվեք իրար, անիմաստ հարցեր մի՛ տվեք»,- ասաց պատգամավորը:

Նա, սակայն, չմանրամասնեց, թե խորհրդարանում ի՞նչ անձնական հարց էին քննարկում:

 

Դիտեք նաև՝ Ինչո՞ւ են ԱԺ միջանցքում վիճել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին