▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը կոչ է արել միասին աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել միասին աղոթել կորոնավիրուսի համավարակի օրերին իրենց աշխատանքն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Հռոմի պապը գրել է «Թվիթեր»–ի իր միկրոբլոգում։

«Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, որոնք աշխատում են լրատվամիջոցներում, որոնք աշխատում են մեզ հաղորդակից դարձնելու, տեղեկացված պահելու համար, որպեսզի մարդիկ ամբողջովին մեկուսացված չլինեն, նրանց համար, որոնք կրթում են մեր երեխաներին։ Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, որոնք օգնում են մեզ գոյատևել մեկուսացման այս ժամանակահատվածում»,– գրել է Ֆրանսցիսկոս պապը։

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 954 հազարից: Մահացածների թիվն անցել է 48 հազարից: Ապաքինվածների թիվը կազմում է 202 հազար 928: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին