▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը Փաշինյանին պարգևատրել է Ասպետական Մեծ Խաչ շքանշանով

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված` Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` հետևողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ: Նիկոլ Փաշինյանն Արքեպիսկոպոս Բետանկուրին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին