▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Պապը Ս․ Ծննդյան ամենամյա ուղերձում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

Հռոմի Պապն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին, այս մասին գրված է Սուրբ Աթոռի Հայաստանի դեսպանության ֆբ-յան էջում։

«Կաթողիկե եկեղեցու առաջնորդը Ս․ Ծննդյան տոնին հանդես գալով ամենամյա Urbi et orbi ուղերձով, որը վերծանվում է որպես «(Հռոմ) քաղաքին ու համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնություն», ս․թ․ դեկտեմբերի 25-ին անդրադարձ կատարեց նաև արցախյան հիմնախնդրին։

Այս առթիվ Սրբազան քահանայապետը մասնավորապես նշել է․ «Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության և ներգրավված երկրների հանձնառությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում հրադադարը շարունակելու և երկխոսությունը խթանելու համար՝ որպես խաղաղության և հաշտեցման միակ ուղի․․․․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին