ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան իր էջում.
«Հստակ պատասխանի փոխարեն՝ հերթական «լոլոները»... Հայաստանի իշխանությունը, պատասխանելով Ադրբեջանի վերջնագրին, «և նալին է խփել, և մեխին»։ Պատասխանում հստակ նշված չէ, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։ Չկա «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ձևակերպումը։ Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ չի ասվում, որ դրանք չեն կարող որևէ կերպ անցնել Ադրբեջանին, և առհասարակ նման հարցի քննարկումն անթույլատրելի է։ Ասվում է՝ «առանց նախապայմանների բանակցություններ»։ Թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ գրավել է, իսկ դուք ասում եք՝ «առանց նախապայմանների»։ Նորմալ է, որ ասվում է՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ՝ իրավունքների։ Եթե այդքանը ձեր Նիկոլը հասկանար, չէր գնա հայտարարի՝ Արցախը Հայաստան է և վերջ, ու ԼՂ խնդիրը դարձներ տարածքային հարց Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Իր պատասխանում ՀՀ ԱԳՆ-ն չի հստակեցնում, թե կարգավիճակ ասելով ինչ է հասկանում։ Ի վերջո, Ադրբեջանի կազմում Արցախի գոյութունը հնարավոր համարո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Կոնկրետ պատասխան է պահանջվում, իսկ դրա փոխարեն հասարակությանը հրամցվում են հերթական «լոլոները»»։ Դիտեք նաև՝
|
«Հստակ պատասխանի փոխարեն՝ հերթական «լոլոները»». Էդուարդ Շարմազանով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet