▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ պատգամավորը կասկածում է, որ ՀՀԿ-ականները Հայաստանից են

168.am-ը գրում է, որ  ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր ՀՅԴ խմբակցության օրենսդրական առաջարկը` ստեղծել «Նաիրիտ» գործարանի ֆինանսատնտեսական վիճակն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համոզում էր ՀՅԴ հարցի քննարկումը հետաձգել` պատճառաբանելով, թե դա կարող է խանգարել ներդրումային ծրագրի իրականացմանը:

Հիմնավորելու համար, որ ինքը ևս մտահոգ է երկրի ճակատագրով, Վարդան Այվազյանը Արծվիկ Մինասյանին ասել է. «Մենք էլ ենք չէ՞ այս երկրից»: Արծվիկ Միանսյանը հակադարձեց` ասելով. «Լսելով ձեզ և նայելով ձեր արածներին, կասկածում եմ, որ այս երկրից եք»:

«Ո՞ւմ ես կասկածում»,- հարցրել է Վարդան Այվազյանը:

Ի պատասխան Ա. Մինասյանն ասել է. «Քաղաքական մեծամասնությանը»:

 

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին