▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ խմբակցությունը հանդես կգա Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը տարակուսանք հայտնեց Վարդան Պետրոսյանին հապշտապ կալանավորման առիթով. «Տեղի է ունեցել ողբերգություն:Ավտովթարի արդյունքում մահացածների ընտանիքների համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպվելը: Ցավակցում եմ այդ ընտանիքներին, խորապես ցավում եմ այդ երիտասարդների համար: Սակայն պետք է հասկանանք, որ Վարդան Պետրոսյանը այն անձը չէ, որ կխուսափեր քննությունից, կամ կփորձեր խոչընդոտել հետաքննության ընթացքը: Ավելին' նա նաև այն հանցագործը չէ, որին հապշտապ պետք էր մեկուսացնել հասարակությունից: Ընթանում է քննություն և եթե պարզվի, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, միանշանակ է , օրենքի սահմաններում կկրի իր պատիժը, բայց նման վերաբերմունքը սիրված դերասանի նկատմամբ, անհասկանալի է: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը վաղը հանդես կգա նախաձեռնությամբ , կմիջնորդենք, որ փոխվի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը և քննությունը ընդանա նույն այդ ավթովթարի արդյունքում առաջացած առողջական խնդիրների բուժմանը զուգահեռ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին