Այսօր Երևանի Հյուսիային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:
Ոստիկանական բաժանմունքից «Ազատության» հետ հեռախոսազրույցում Կիվիրյանն ասաց, որ մի խումբ ոստիկաններ փողոցում մոտեցել են իրեն՝ պահանջելով խուզարկել գրպանների պարունակությունը: Կիվիրյանը հրաժարվել է, ինչից հետո, իր պնդմամբ՝ ապրօրինաբար տեղափոխել են բաժին:
Արգիշտի Կիվիրյանը հայտնի է թե՛ որպես վերլուծաբան, թե՛ որպես քաղաքացիական ակտիվիստ, ով բազմիցս քննադատություն է հնչեցրել իշխանությունների հասցեին և մասնակցել է տարբեր բողոքի ակցիաների ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: