Հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում, որի հետևանքով վնասվել են նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։
Նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ եւս մեծ ավերածություններ են եղել։
Նշվում է, որ անջատվել է էլեկտրականությունը։
Վնասվել են նաեւ հայկական հաստատությունները։
Նախնական տեղեկություններով, պայթյունը որոտացել է պայթուցիկների պահեստում, կան հարյուրավոր վիրավորներ, զոհերի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվում։ Մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում տեղակայված ՀՅ Դաշնակցության Շաղզոյան կենտրոնը, որտեղ տեղակայված են կուսակցական գրասենյակները, Ազդակ օրաթերթը, Վանա ձայն ռադիոկայանը: