▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իբրև հայ՝ օգուտ պետք է չտանք նրանց. Կալիֆորնիայի հայկական սուպերմարկետից հանում են թուրքական ապրանքը

Ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ Կալիֆորնիայի հայկական խանութներից հանվում են թուրքական ապրանքները։

«Այսօրվանից «Red top» սուպերմարկետում ոչ մի թուրքական ապրանք չի վաճառվելու»․ ամերիկաբնակ հայ գործարար

«Իմ հորդորին հետևելով ընկերներս որոշել են, որ իրենց խանութներից լրիվ հանում են թուրքական ապրանքները, հիմա եկել եմ՝ իմ ձեռքով հանեմ։ Անկեղծ ասած, հետևում եմ թե Մոսկվայում այս պահին ինչ է կատարվում, շատ վրդովված եմ, բայց ամեն դեպքում միասնության կոչ եմ անում ու հորդորում եմ սադրանքների չտրվել։ Այստեղ ապրող հայերին էլ կոչ եմ անում, որ թուրքական ապրանքներ չգնեն։ Ինչ դուք թուրքականն ուզում ու առնում եք, մենք դրա հայկականն ունենք, միգուցե մի փոքր թանկ է, որն էլ կապված է տրանսպորտածախսի հետ, Հայաստանում դրանք ավելի թանկ են արատադրվում։ Ձեզանից շատերը կարող է մտածեն, թե հա դե մենք ինչքան շատ ենք, որ Թուրքիային կամ Ադրբեջանին վնաս տանք, ամեն դեպքում մենք՝ իբրև հայ, նրանց գոնե մեկ սենտի օգուտ էլ պետք է չտանք:Մենք մեր փողով մեր զինվորի համար փամփուշտ կառնենք, որ մեր թշնամու վրա կրակի»,-ասում է Կարեն Վարդանյանը։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին