Իջևանի «Դենդրոպարկ»-ի համահիմնադիր Մեխակ Սայադյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ.
«Իջևան քաղաքը կարող է դառնալ աղետի գոտի։
Ժամանակի ընթացքում բետոնյա կառույցները հասնում են որակային անպիտանելիության։
Այս ամբարտակը, որը կառուցվել է հիդրոշինարարության կանոնների անտեսմամբ, մեկ կամ մի քանի տարուց Իջևանի համար կդառնա աղետ։
Այս պահին "լճի" տարածքում կուտակված է 2֊3 մլն խմ տիղմ, ավազ, այլ կոշտ բերվածք։
Ջրհեղեղը տարեկան կարող լինել է միայն մեկ անգամ, և հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա։
Շատ եմ բարձրաձայնել այս մասին։
Մեկ անգամ ևս ասում եմ.
Ամբարտակը պիտի քանդել, թողել միայն կամուրջը, գետին տալ ազատ հոսք»։