▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իջևանի գինու, կոնյակի գործարանը շարունակում է ապօրինի շինարարությունը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկարներ է տարածել՝ գրելով. «2020թ. ամռանը և դրանից հետո Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) գործարանի հարևանությամբ Աղստև գետի հունում և ափին կատարել է մեծ ծավալի շինարարակական աշխատանքներ, 700-800 մետր երկարությամբ գետի հունն ավերել է, 1870 խորանարդ մետր ծավալով գետափի ժայռը վերացրել է, Աղստևի ափին կառուցել է մեծ երկարությամբ բետոնե պատ, որի հետևանքով Իջևանի դենդրոպարկի ջրառն ավերվել է։ Այդ ժամանակից մինչև այսօր, ավելի քան երկուսուկես տարի Իջևանի դենդրոպարկն Աղստև գետից ոռոգման ջուր չի ստանում, Իջևանի դենդրապարկում շուրջ 60 տարում տնկված հազվագյուտ ծառերի և բույսերի կեսը չորացել է, մնացած մասն էլ չորացման վտանգի տակ է։ Դենդրոպարկին և Աղստև գետին պատճառվել է հսկայական նյութական վնաս։ Քննչական կոմիտեից լրագրողիս հայտնել են. «Տավուշի մարզի Աղստև գետի մաս հանդիսացող ջրային հողը առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջևանի գինու և կոնյակի գործարանին հանձնելու, և ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թվականի հոկտեմբերի 15-ին (08,04,2003 թվականին ընդունված և 01․07․2022 թվականին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության այս փուլում որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»։
Իջևանի գինու, կոնյակի գործարանը կատարած ապօրինի աշխատանքների համար 2021թ․ մարտի 29-ին 200 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Սակայն դրանից հետո աշխատանքները շարունակել է, այդ պատճառով գործարանը 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մինչ քննչական կոմիտեն քրեական գործ հարուցելուց հետո, գրեթե տարիուկեսվա ընթացքում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել, Իջևանի գինու, կոնյակի գործարանը նշված տարածքում շարունակում է ապօրինի շինարարությունը։ Ինչպես հայտնի անձն է ասել՝ կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին