168.am-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռնում դեկտեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը պահանջել է ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում ազատազրկված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, հայտնում է «ԱզերԹաջ» գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:
«Նախագահների հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական կողմերը: Պարոն նախագահը Բեռնում հանդիպման ժամանակ դարձյալ հայկական կողմից պահանջել է ազատ արձակել մեր հայրենակիցներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին»,- ասել է Մամեդյարովը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում