|
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ «իր ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում»: «Որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած ավարտական ակտից, շինթույլտվությունից. էդ ամենը սուտ է: Ավարտական ակտերը նույնիսկ ես եմ հիշեցնում՝ ինչի՞ չեք բերել: Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, շաբաթը երեք օր ես փոստ եմ նայում... Պետք չէ իմ անունը շահարկել ստեղ-ընդեղ: Եթե խնդիր կա, քաղաքացուն ասեք՝ մի քանի օր ուշ կպատասխանենք»,- նշեց Սարգսյանը և ընդգծեց. «Մի՛ արեք նենց, որ սկսեմ զբաղվել անուններով ու պարզել՝ ով է ասել, որ ավարտական ակտերը չեմ ստորագրում»: |


