▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ասելիքը կասեմ ամբողջի դեմը. Սասուն Միքայելյանը՝ մանդատը վայր դնելու մասին

«Ես բացառություն չեմ անում, իմ ասելիքը կասեմ ամբողջի դեմը»,- այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք մանդատը վայր կդնի:

 

 

Հիշեցնենք, որ օրերս մամուլում լուրեր էին տարածվել, թե Սասուն Միքայելյանն ասել է, որ «մանդատը շպրտելու է դեմքներին»: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկութունների՝ Սասուն Միքայելյանը վիրավորվել է իր հանդեպ վերաբերմունքից, որ իրեն ՔՊ վարչության կազմում չեն ընտրել:

Նշենք նաև, որ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները՝ հավելելով, թե չգիտի Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստերից բացակայության պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին