Բազմաթիվ հանդիաստեսների խնդրանքով դեկտեմբերի 10-ին, ժամը 19-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու Լուսինե Գևոգյանի «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի ցուցադրությունը: Մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ ժապավենի պրեմիերան տեղի ունեցավ նոյմեբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Նկարահանումների ընթացքում հեղինակն այցելել է Հայաստանի բազմաթիվ սրբավայրեր, ինչպես նաև արժանացել Սուրբ Երկրի ուխտավոր լինելու կոչմանը։ Ֆիլմի ընթացքում հետաքրքիր կերպով ուրվագծվում է հայկական պատմական դիմագիծը Ավետյաց երկրում: Ցուցադրությունից հետո ֆիլմը մեծ արձագանք ստացավ: