▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է»․ Մովսես Հակոբյան

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկել է Գորիս և պահանջել, որ զինված ուժերը Գորիսից և Մեղրիից հետ գնան՝ թողնելով Կովսականի (Զանգելան) և Սանասարի (Կուբաթլու) դիրքերն Ադրբեջանին։

http://asekose.am/filemanager/uploads/Movses_Hakobyan_asulis.png

Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին, որն այդ պաշտոնին հրաժեշտ է տվել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց, կայքը մի քանի հարց է ուղղել:

- Արդյոք նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսվա՞ծ էր նման բան, որ մեր ուժերը գնան սահմաններից:

- Այո: Ամսի 9-ին ստորագրված փաստաթղթում ամեն ինչ գրված է եղել: Ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում ու այսօր շահարկում են, ես չեմ հասկանում: Այն ժամանակ, երբ ես կարդացի այդ փաստաթուղթը, ինձ համար պարզ էր, որ այդ դիրքերից դուրս ենք գալու: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միայն կանգնելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին: Ուրիշ տեղ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չի ունենալու:

- Մեղրիի ու Գորիսի դիրքերի մասին չէ՞ խոսքը, Հայաստանի Հանրապետության սահմանի:

- Հիմա ես իմ բարբառո՞վ խոսեմ, թե՞ Նիկոլի: Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին