Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան ի էջում գրել է․
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։
Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե’լ զուսպ, լինե’լ կոռեկտ։
Շնորհակալություն»։
***
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը գրանցել են իրենց ամուսնությունը և այժմ պաշտոնապես ամուսիններ են, գրում է ՄեդիաՀաբը։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը իր սոցցանցում գրել էր. «Տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ։»։ Այս գրառումը սխալ մեկնաբանությունների առիթ է տվել, որովհետև հայ հասարակությունում «քաղաքացիական ամուսնությունը» չի նշանակում ԶԱԳՍ–ում գրանցում, այլ պարզապես համատեղ կյանք։
Մինչ այս, Փաշինյանի` ավանդական արժեքներին հավատարիմ մնալու հայտարարությունների ֆոնին, բազմաթիվ քննադատություններ են հնչել, որ նրանք երբեք չեն գրանցել իրենց ամուսնությունը ԶԱԳՍ–ում և չեն ամուսնացել եկեղեցում։
Դիտեք նաև՝


