▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ երակներում իսկական հայկական արյուն է հոսում. Սերգեյ Լավրով-Քալանթարյան

 

«Gmail»-ի Արս Լև անվամբ ազգությամբ ռուս օգտատերն իր անձնական էջում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կենսագրության վերաբերյալ ուշագրավ մանրամասներ է հրապարակել:

«Սերգեյ Քալանթարյան. ծնվել է 1950թ.՝ Մոսկվայում: Մայրական ազգանունը՝ Լավրով (ա):

Պաշտոնական ոչ մի աղբյուր չի նշում, թե իրականում որտեղ է ծնվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Փոխարենը նշվում է միայն ծննդյան ամսաթիվը՝ 1950թ.: Պաշտոնական աղբյուրներում չեն հրապարակվում նաև նրա՝ դպրոցում ուսանելու տարեթվերը, սակայն նշվում է, որ 1972թ. ՌԴ ներկայիս արտգործնախարարն ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը»,- գրում է օգտատերը:

«Ինչպես ինձ տեղեկացրել է մի անանուն աղբյուր, Սերգեյ Լավրովը ծնվել է Թբիլիսիում և սովորել է տեղի թիվ 93, այժմ արդեն՝ թիվ 84 դպրոցում: Վերջինի հավաստմամբ, սակայն, Լավրովի ազգանունը Լավրենտյան է: Ես փորձեցի թիվ 93 դպրոցում տեղեկություններ պարզել Լավրովի դպրոցական տարիների մասին, սակայն այնտեղ նրա մասին որևէ տեղեկություն չգտնվեց: Դրանից հետո ես կապ հաստատեցի Թբիլիսիում հայկական սփյուռքի առաջատար ներկայացուցիչներից մեկի՝ Վան Բայբուրտի հետ: Վերջինն էլ ինձ տեղեկացրեց, որ Լավրովը թիվ 93 դպրոցում չի սովորել, քանի որ նրա ծնողները տեղափոխվել են Մոսկվա դեռևս այն ժամանակ, երբ Լավրովը դպրոցահասակ չի էլ եղել: Ինչ վերաբերում է ՌԴ ներկայիս արտգործնախարարի ազգանվանը, ապա, Բայբուրտի խոսքերով, նրա իսկական ազգանունը Քալանթարով է: Ըստ Վան Բայբուրտի` 2005թ. Երևան կատարած այցի ժամանակ Սլավոնական համալսարանում Լավրովը նույնիսկ խոսել է իր հայկական արմատների մասին: «Իմ հայրը Թբիլիսիից է: Իմ երակներում իսկական հայկական արյուն է հոսում և այդ արյունն ինձ համար ոչ մի հարցում խոչընդոտներ չի առաջացնում»,- նշել է Լավրովը: Բայբուրտի խոսքերով՝ այդ ձևով էլ Լավրովը խոստովանել է իր՝ հայկական արմատներ ունենալու փաստը»,- նշում է օգտատերը:

Արս Լևը նշում է նաև Բայբուրտի՝ Սերգեյ Լավրովի հարազատների մասին հիշատակումները:

«Թբիլիսիում «Վրաստան» թերթի խմբագրությունում ինձ այցելել է նաև Լավրովի հոր զարմիկը: Հենց նա էլ ինձ պատմել է, որ Լավրովի հարազատները՝ Քալանթարովները, մեծահարուստ մարդիկ են եղել, իսկ նրա հայրը եղել է Թբիլիսիի խորհրդարանի անդամ»,- մեջբերում է օգտատերը հայկական սփյուռքի ներկայացուցչի խոսքերը:

Նշենք, որ Սերգեյ Լավրովի կենսագրությունն ու գործունեությունը պատմող Վիքիպեդիայի էջում նրա ծննդավայրը չի նշվում, սակայն գրվում է, որ հայրն ազգությամբ հայ է:

 

Աղբյուր` mamul.am

 

Ռուսերեն  տեքստը` այստեղ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին