Հուլիսի 5-ին ՝ ժամը 15:00-ին, Սևանա լճի կենտրոնում (Noy land համալիրում) տեղի կունենա ոճաբան-դիզայներ Արամ Նիկոլյանի նոր «ԻՄ ԵՐԱԶԸ» հավաքածուի ցուցադրություն-վաճառքը:
Ծրագիրը բարեգործական է և իրականացվում է «Երազ» բարեգործական հիմնադրամի կողմից:
Հրապարակայնության և տեղեկատվության տարածմամբ զբաղվում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն:
Ներկայացվելու է 50-ից ավելի կանանց և տղամարդկանց հագուստներ, որոնք կարվել են երեխաների երևակայությամբ հեղինակած պատկերների միջոցով:
Ցուցադրության նպատակն է հավաքածուի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրել «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող, հանրապետական մանկականէնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը, ձեռք բերելու շաքարաչափերի թեստ-երիզներ` տնային պայմաններում հիվանդությունըվերահսկելու համար: