«Երկքաղաքացիություն ստանալով՝ ես չեմ փոխել հայացքներս։ Ես մտածում եմ ռուսերենով, իմ մայրենի լեզուն ռուսերենն է, իմ գլխում ռուսերեն մտքեր են, բայց իմ երակներում հայի արդյուն է և ինձ հայ եմ զգում և ի՞նչն է ինձ խոչընդոտում ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե օրենքով դա թույլատրվում է։ Ես կարծում եմ, որ շատ հայեր են ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Շառլ Ազնավուրը լինելով Ֆրանսիայի քաղաքացի՝ շատ մեծ հասակում է ստացել ՀՀ քաղաքացիություն, բայց չեմ հավատում, որ նա ցանկացել է գալ Հայաստան և շարունակել գործունեությունը»,– հարցազրույցի ժամանակ նշել է ռուսաստանաբնակ հայ շոումեն Միխայիլ Գալուստյանը՝ անդրադառնալով հաղորդավարի այն հարցին, թե ինչու է նա ստացել Հայաստանի քաղաքացիություն, եթե իր ողջ գործունեությունը Ռուսաստանում է ։
«Իմ գլխում ռուսերեն մտքեր են, բայց իմ երակներում հայի արյուն է»․ Միխայիլ Գալուստյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet