Ռուսական էստրադային երգիչ, երգահան, դերասան, ՌԴ-ի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը «Честное слово» հաղորդման շրջանակներում պատմել է իր հայկական արմատների մասին:
«Հայրս ու մայրս ծանոթացել են ռազմաճակատում, այնտեղ էլ օրինականացրել են իրենց հարաբերությունները, սակայն պատերազմից հետո մայրս վերադարձել է Մոսկվա, իսկ հայրս` Հայաստան»,- պատմել է Դոբրինինը:
Նրա խոսքով` ինքը ոչ մի անգամ չի տեսե հորը,չնայած նրան, որ հայրը գիտեր որդու գոյության մասին: