▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ մահացած ընկերը վերևից նայում, մեղադրում է ձեզ. 17 տարվա ազատազրկում՝ ծառայակցին սպանելու համար

Aysor.am-ը գրել է. «Հասկանում եմ, որ ոչինչ չի տա՝ տուրք տալ, տեղի տալ զգացմունքներին ու առաջնորդվել զայրույթով, ավելի ճիշտ կլինի իրավիճակը սառնասրտորեն գնահատել: Ես արդեն պատժվել եմ իմ արածի համար, կործանել եմ ընկերներիցս մեկի կյանքը, մեկի առողջությունը, ու քանի որ, հարգելի դատարան, Դուք էլ հասարակության մի մասն եք, խնդրում եմ, որ առաջնորդվեք օրենքով ու լինեք հնարավորին չափ սառնասիրտ: Ինձ նույնիսկ մեղադրում են դիտավորյալ իմ ընկերներից մեկին վնասելու, իսկ մյուսին՝ սպանելու համար, նման բան չի կարող լինել: Իմ ընկերներից երկուսն էլ չեն կիսում այդ կարծիքն ու հիմա իմ մահացած ընկերը վերևից նայում, մեղադրում է ձեզ, քանի որ գիտի՝ այս ամենը դիտավորություն չի եղել, եղել է ընդամենը կատակ, որի հետևանքով էլ նման անդառնալի կորուստ է եղել»,- Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստին իր պաշտպանական ճառում այս բառերով սկսեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նշենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 17 տարի ազատագրման: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին