▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ու վարչապետի միջև որևէ հակասություն չկա և երբևիցե չի կարող լինել, բացառված է. Ալեն Սիմոնյան

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ուզում իրենից ազատվել։

Դիտարկմանը, թե Աշոտ Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ Սիմոնյանը ստել է, ԱԺ նախագահն արձագանքեց.

«Ես որևիցե որակում չեմ տալու, իմ քաղաքական գնահատականը նույնն է մնում»։

Հարցին, թե ինչո՞ւ է ջնջել ֆեյսբուքյան գրառումը, Սիմոնյանը պատասխանեց․

«Որովհետև չեմ ուզում, որ ինձ մոտ լինի բան, որը իրականության հետ խնդիր ունի, դա չճշտված բան չէ, գնահատականն է, որը, կարծում եմ, տարբեր է։ Ես չեմ ուզում հիմա որևիցե ձևով հակադրվեմ կամ մեկնաբանեմ։ Որևիցե ձևով դա չեմ  մեկնաբանում, ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, բայց քաղաքական սադրանքները կան, և քաղաքական սադրանքները, ցավոք, փորձելու են շարունակել»։

Հարցին՝ տարաձանություններ կա՞ն իր և Նիկոլ Փաշինյանի միջև, Սիմոնյանն ասաց․

«Ուշադիր լսեք, իմ ու վարչապետի միջև որևէ հակասություն չկա և երբևիցե չի կարող լինել, բացառված է։ Միգուցե բարձր է հնչում «երբևիցե»-ն, բայց ես հասկանալով պատասխանատվությունը՝ ասում եմ, երբևիցե չի կարող լինել։ Ինքը ու ես մի թիմ ենք, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն է ու գործընկերը, փակե՛ք թեման»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին