Երգիչ Ռազմիկ Ամյանն իր վերջին հարցազրույցում, խոսելով ԱՄՆ-ում տարվա մեծ մասն անցկացնելու մասին, նշել է, որ ինքն ունի Հայաստանի անձնագիր, պարզապես աշխատանքի բերումով ամբողջ տարվա ընթացքում շատ է լինում այնտեղ.
«ԱՄՆ քաղաքացիության համար հիմա դիմել եմ, թղթերն ընթացքի մեջա, բայց դա էն չի, որ ես ուզում եմ գնամ ապրեմ, ես ստեղ եմ ինձ հանգիստ զգում: Իմ երեխաների համար եմ անում էդ ամեն ինչը, իրենք հիմա ԱՄՆ-ում են, էնտեղ են դպրոց գնում, բայց դա իմ որոշումը չի, դա իրենք են որոշել ու ես մեծ սիրով համաձայնվել եմ»:
Ռազմիկը նշել է, որ իր մեջ 2 Ռազմիկներ են եղել, որոնցից մեկը մյուսին հաղթելու ճանապարհին է:Ռազմիկի խոսքով`ինքը շատ է ցավեցրել իր սիրելի մարդկանց և հիմա շատ է ափսոսում:
«Հիմա, երբ դուրս եմ գալիս տնից, սիրում եմ նայել հայելու մեջ, բայց էդ անցյալը շատ չի թողնում հիանալ»:
Ռազմիկը նաև խոսել է ամուսնալուծության լուրերի մասսին, որոնք եղել են.
«Ամուսնալուծվելն էսօր ինչա, թղթով չի, երբ որ դու հեռանում ես քո սիրելիից, հեռանումա միտքդ նրա մտքիդ,դու ցավացրել ես քո երեխեքի մորը, ով քեզ երեխիդ շնորհիվ կյանքա տվել, բայց մենք միասին ենք, երբեք չենք ամուսնալուծվել, չնայած դրա համար շատ առիթներ ա եղել, բայց Փառք Տիրոջը, որ ինքը հասկացողա, ու մենք իրար հետ ենք:Իմ պես խմող չի եղել, խմելուց սկսած մինչև ամենավերջին սովորույթներ ունեցել եմ: Միանգամից հասկացա, որ մեր սերը պետքա լինի նարկոտիկը»:
Ռազմիկը խոսել է իր ուսուցչին երկար ժամանակ չտեսնելու մասին ու հուզվել.
«Շատ եմ ամաչում, որ իրան չեմ տեսել երկար ժամանակ: Հետո իմացա, որ ձյաձ Ժորան չկա, ու ես ուշ եմ իմացել, շատ եմ ամաչում, որ մինչև էսօր չեմ տեսել իրան: Այ էդա ցավացնում շատ:Կարողա թվա դերասանություն եմ անում, որ տեսնի, ինձ ների»:
Աղբյուրն՝ այստեղ