Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը այսօր մահացավ 63 տարեկան հասակում:
Այս առիթով երգչուհի Նունե Եսայանը հրապարակել է Արթուր Գրիգորիչի լուսանկարն ու գրել.
«Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ… »: