▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր թոռները վարակվել են կորոնավիրուսով:

«Ես վարակվել եմ, ինձ վարակել են և վարակվել են իմ թոռները: Թոռները՝ փոքրահասակ երեխաները, ջերմություն ունենում են 1-2 օր, այնուհետև նրանք առանց դեղի լավանում են, նրանք երիտասարդ, աճող օրգանիզմ են: Դուք տեսել եք` երեխան մի օր ջերմություն ունենում է, ու լավանում է, դա հիմնական վտանգավոր է տարեցների համար, իմունիտետով թույլ մարկանց համար: Երեխաները, որը լիարժեք, դպրոց մասկայով ո՞նց կարան գնան: Ասենք թե, ես նորից եմ ասում՝ եթե ես սխալ եմ ասում, թող ասեն՝ Ծառուկյանը սխալ ա ասում, փոքրիկ երեխաները հիվադանում են: Հիվանդանալը հիվանդանում են, բայց նրանց դիադրողականությունն էնքան ուժեղ ա, որ 1-2 օր հետո լավանում են, որը եղել ա իմ թոռների հետ: Համաճարակի դեմ տարվող պայքարը պետք է մասսայական լինի, ոչ թե՝ ծանոթ-բարեկամով», - ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին