«Իմքայլականներն» իսկապես չեն հասկանում, թե ինչ են արել իրենց շեֆի գլխավորությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այնպիսի տպավորություն է, որ եթե մեզ մնա Երեւանի մի երկու վարչական շրջան, որոնք կոչվելու են «Հայաստանի հանրապետություն», նրանք դարձյալ պինդ գրքելու են իրենց մանդատները, հպարտորեն անվանելու են իրենց «պատգամավոր» ու շարունակելու են ինչ-որ ճառեր արտասանել:
Այն մարդիկ, որոնց ես հարգում էի, չէի կասկածում, որ նրանք ամոթ եւ խիղճ ունեն, վստահ էի, որ այս խայտառակությունից հետո վայր կդնեն իրենց մադնատները եւ դուրս կգան քաղաքականությունից: Զարմացած եմ ու խորապես հիասթափված»:


