▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«***ին բերել են, որ համոզեն, թե իր նման ենք». Ալեն Ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․

«Ինչ հիշեցի՝ 2016-ն էր, ապրիլ, Աղդամի ուղղություն:
Երբեմնի նախկին ուսանողներիցս մեկի հետ եմ խոսում (հա գիտեմ՝ չի կարելի, բայց շատ կարճ մեկ-մեկ խոսում էինք գիշերը): Գնացել էր ֆռոնտ, ոնց կապի չլինեմ հետները:
Ասում եմ՝ ո՞նց ես, ի՞նչ վիճակ ա:
- Մինամյոտ ա աշխատում, գռադ, դո՞ւք ոնց եք...
Հեռախոսի մեջ լսում եմ արկերի պայթյունը:
Ասում եմ՝ բա ուր ես:
Պատասխանում է. «Խրամատում. պարոն Ղևոնդյան, բայց դու չմատծես, հանկարծ, թե վախում ենք, չկա նման բան, հեսա обстрел-ը վերջանա, մենք ենք սկսելու: Գռանատս էլ պահել եմ մոտս:
Դուք հասկացաք չէ՞, թե էդ գռանատը ինչ գռանատ էր:
Էս ա նաև ձեր բանակը, ու ձեզ այսօր ուզում են համոզել, թե դիմադրող չեք, հանձնվեք:
Էդ բոլոր տղերքը կան, ով չկա, հերոս ա, մի մտածեք՝ դուք զոհ եք, դիմադրությունը ու հաղթանակը մեր առաքելությունն ա, կյանքի պայմանը:
Չուլին բերել են, որ համոզեն, թե իր նման ենք. չկա նման բան:
Էս ա:
Մի օր էլ չուլին բերողների մասին հատ-հատ կգրեմ:
Դրանց կանտոռան պետք է լուծարել, ՀՀ-ի համար հակացուցված են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին