Դիտեք նաև՝
Այսօր` հուլիսի 9-ին երգչուհի Ջուսի ծննդյան օրն է:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ ճշտելու, թե ո՞վ է առաջինը երգչուհուն շնորհավորել, ինչպե՞ս է պատրաստվում օրն անցկացնել և ի՞նչ անակնկալներ են իրեն մատուցել:
«Առաջին շնորհավորանքս ստացել եմ իմ երկրպագուից, ով այնքան էր շտապում ինձ շնորհավորել, որ դա արեց դեռ 12-ը չլրացած: Այնուհետև իրար հաջորդեցին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները և մինչ այս պահը չեն դադարում զանգերը»:
Այն հարցին, թե ի՞նչ անակնկալ է մատուցել սիրելին` Ռիչարդը, երգչուհին ուրախությամբ նշեց, որ իր անակնկալն իրեն Ֆրանսիայում է սպասվում.
«Ռիչարդը չբացեց չակերտները, ուղղակի ասաց` մեկ ամսից կգաս կտեսնես, այնպիսի բան է, որ չեմ կարող ուղարկել»:
Ջուսն ավելացրեց, որ ծննդյան տոնը այսօր չի նշելու, կնշի շաբաթ օրը գործընկերների հետ:
Asekose.am-ի անձնակազմը նույնպես շնորհավորում է երգչուհուն:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան