▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարը գունագեղ միջոցառման կազմակերպիչների հետ՝ ևս հայտնի է․․․»

«Քաղաքացու օրը պետք է ամեն տարի նշենք, հնարավորության դեպքում՝ բյուջեն ավելացնենք, որովհետև ի տարբերություն ձեր իշխանության տարիների՝ քաղաքացին մեր գերագույն արժեքն է»,- արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով. «Այո՛, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն, բյուջեից գումարներ հափշտակողների տոն»:

http://asekose.am/filemanager/uploads/Arayik_Harutyunyan_2.jpg

«Թույլ եք տալիս ձեզ՝ թույլ տվեք, դրանով է տարբերվում պատահական մարդը քաղաքական մարդկանցից»,- պատասխանեց պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով. «Քաղաքացու օրը ձեզ համար բացարձակ արժեք է՝ խոսքով, բայց իրականում որևէ արժեք չունի. կարող եք դա էլ ձեր մասնավոր միջոցներից հատկացնել կամ ձեր բարեկամների, համակիրների միջոցներից հայթայթել»: Հարությունյանն ասաց՝ իրավական առումով Վարդանյանը կարող է խնդիրներ ունենալ, եթե չհրապարակի աղբյուրները կամ իր առնչությունը՝ ֆինանսավորողների հետ:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին