▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, Նիկոլ..․ Ռուստամ Գասպարյանի եղբոր գրառումը

Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, ի՞նչ է գրված արյանդ վրա։ Լավ հիշիր Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է 44-օրյա պատերազմում զոհված  «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Լսի՛ր Նիկոլ, կինդ Շուշի հրավիրեց թուրքին մուղամ լսելու և իրականացրեցիք ձեր սորոսածին կլանով: Հիմա դու Երևա՞ն ես հրավիրում։ Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, ինչ է գրված արյանդ վրա։ Լավ հիշիր Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ։ Ո՞վ կարող է ասել, որ պաշտոնյան է մեր երկրի անվտանգության երաշխավորը, հեշտ է հիմարին խաբել և ասել (թիվ մեկ պատասխանատուն ես եմ, բայց մեղավորը չեմ), դու ճիշտ ես Նիկոլ, մեղավորը դու չես,  այլ կուրության մատնված ժողովուրդն է, որ վախից կուրացել է և հանուն իր ճղճիմ կյանքի ուրացել է հավատքը, հայրենիքը և ընտանիքը»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին