▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ բազում նամակներ են գրում և փորձում քննադատել կամ շատ դեպքերում՝ հունից հանել. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանըիր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ հայ ժողովուրդ, անընդհատ զանգեր ու նամակներ եմ ստանում՝ ծանոթներից ու անծանոթներից, բաց ու փակ համարներից, անանուն ու կեղծ էջերից: Ասել եմ ու ստիպված եմ կրկնել, որ բավական է անտեղի շահարկել իմ արած քայլերը: Այո’, ես իմ որդուն՝ Ալբերտին, Հայրենիքին տալուց բացի շատ ու շատ այլ գործեր եմ արել Հայրենիքի պաշտպանությանը նպաստելու համար և հիմա էլ պատրաստ եմ ամեն ինչի, բայց առանց հանրայնացնելու, առանց ավելորդ պաթոսի:

Ինձ բազում նամակներ են գրում և փորձում քննադատել կամ շատ դեպքերում հունից հանել փակ էջերով, այդպիսի մարդկանց պարզապես կասեմ, որ անգամ չեք գիտակցում, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ: Ավելին՝ ի պատասխան ձեր շատ նամակների, ուզում եմ վերահաստատել, որ չեմ եղել քաղաքական որևէ թիմում, չեմ էլ պատրաստվում ներքաշվել քաղաքական խաղերի մեջ: Իմ հավատամքը ուժեղ Հայաստանն է և միասնական հայ ժողովուրդը, ինչի համար իրենց կյանքը չխնայեցին իմ և շատերի զավակները:

Փառք մեր հերոսներին և հավերժ խոնարհում »:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին