▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ չեն հրավիրել առաջիկա միջազգային խաղերին. ներկայացված պաշտոնական պատճառները համոզիչ չեն. Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ առաջիկա միջազգային խաղերին Հայաստանի հավաքական չհրավիրվելու պատճառներն իր համար համոզիչ չեն:



«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ, որոշ պատճառներով, ինձ չեն հրավիրել առաջիկա միջազգային խաղերին: Ներկայացված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում»,-գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը. 23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: 

 

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը, հաղորդում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը:

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հակոբ Հակոբյան «Ուրարտու»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Անգուլո Վբեյմար - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Դավիդ Դավիդյան - «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Արթուր Միրանյան - «Ուրարտու»  

Կարեն Մելքոնյան -  «Ուրարտու»

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային ստադիոնում, կկայանա Խորվաթիա - Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝  Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին