▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ցնցեց այդ տեղեկությունը․․․Ալինա Մարտիրոսյանի բացառիկ բացահայտումները

Ինձ ցնցեց այդ տեղեկությունը․․․Ալինա Մարտիրոսյանի բացառիկ բացահայտումները

Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը պատմել է, որ ուսումնասիրում է, թե որտեղից են ստեղծվել մարդիկ, ինչ տեսք ունի երկրագունդը, ով է Աստված և այլն:

Ուսումնասիրությունների արդյունքում Ալինան պարզել է, որ երկրագունդը ոչ թե կլոր է, այլ էլիպսաձև, որ հայերս նվիրյալ ազգ ենք, ու Աստծո կողմից սիրված ու առանձնացված:

Դերասանուհին խոսել է նաև իր անձնական կյանքի մասին նշելով, որ երբևէ չի պատկերացրել, որ իր կողքին կլինի Կարենի պես ուժեղ տղամարդ, ով կկարողանա իրեն ոչ միայն ընտանիք տալ, այլ նաև լիակատար երջանիկ դարձնել:

Հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է Ալինան ևս մեկ անգամ մայրանալ, վերջինս պատասխանել է, որ այո, բայց ամեն բան իր ժամանակն ունի ու Աստծո կամքով ամեն բան կլինի:

Ալինան խոսել է նաև մեր երկրի, պատերազմի ու Կարենի անշահախնդիր նվիրման մասին:

Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին