Երևանում կայացած «Ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությունը Հայաստանում» թեմայով քննարկմանը մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan), առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հայաստանի ներկայացուցիչ Եգոր Զայցևը, Վրաստանի առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիդձեն, Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետ Ադաննա Ճուկվուման, մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք:
Հյուրերը կիսվել են իրենց երկրների փորձով և ծանոթացել Հայաստանում հանրային առողջության ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին:

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել. Վրաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի փորձագետները կիսվում են առանց ծխախոտի ծխի մաքուր օդի քաղաքականության ներդրման իրենց հաջողված փորձով։


